Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղվան Հոսեփյանի  հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ. ի՞նչ հարցերի պատասխաներ պետք է տա հանձնաժողովային փորձաքննությունը

07/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Ըստ պաշտպանական կողմի՝ Հովսեփյանը մայիսի 30-ին տեղափոխվել էր «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Հունիսի 6-ին՝ վիրահատվել է:

Էրիկ Ալեքսանյանի հավաստմամբ՝ Հովսեփյանի մոտ ի թիվս այլնի, ախտորոշվել է նաև շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով:

«Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է տառապում շաքարային դիաբետով, պարզապես ներկա պահին  հիվանդությունը նրա մոտ ունի ծանր ընթացք: Վերջին շրջանում Հովսեփյանի մոտ շաքարի մակարադակը արյան մեջ հասնում է մինչև 21-ից 28 նիշի»,- դատարանում ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ, փաստեցին նախկին գլխավոր դատախազի պաշտպանները։

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդության դեմ:

«Առկա է բժշկական տեղեկանք և բժշկական փաստաթղթի հիմնավորվածությունը կարող է ստուգվել միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եղանակով»,- նշեց դատախազ Գուրգեն Սաֆարյանը։

Դատավոր Մնացական Մատիրոսյանը հանրայնացրեց այն հարցերը, որոնց պետք է պատասխանի փորձգետներից ձևավորված հանձնաժողովը.

1. Ի՞նչ հիվանդություններով է տառապել և տառապում Աղվան Հովսեփյանը: Ինչպիսի՞ ախտորոշմամբ, ի՞նչ վաղեմություն ունեն դրանք:  

2. Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը 2021թ.-ի սեպտեմբերի 8-ից միչև օրս բացասական դինամիկա ունեցել է, եթե այո, ապա ինչպիսի՞:

3. Աղվան Հովսեփյանը բուժօգնություն կարիք ունի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ծավալի, ինչպիսի՞ պայմաններում և ինչպիսի՞ բուժհաստատություններում:

4. Հովսեփյանի հիվանդությունները և հատկապես նրա մոտ ախտորոշված շաքարային 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով դասվում են արդյո՞ք ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 725 Ն որոշմամբ նշված հիվանդությունների շարքին: Դրանք քրեակատարողական հիմնարկի պայմաններում խոչնդոտում են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված պատժի և կալանքի կրմանը:

5. Արդյոք ճի՞շտ է Աղվան Հովսեփյանին տրված ախտորոշումը:

6. Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշված հիվանդությունները պատճառահետևանքային կապի մեջ գտնվու՞մ են նրա տարած վիրահատության հետ: Վիարհատությունից հեոտ սկսված բարդությունների արդյո՞ք անցողիկ են, թե՞ ոչ:

Դատարանը փորձագիտական հանձնաժողովին կտրամադրի նաև քրեական գործի նյութերում առկա Հովսեփյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբկալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի

Հաջորդ գրառումը

Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով. ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ․ Սամվել Կարապետյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, թոքերը խզզում են, սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր. փաստաբան

13/07/2025
Հաջորդ գրառումը

Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական