Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստաբանը կոչ է անում հանրային ճնշում գործադրել Լիանա Հարությունյանին ու նրա 8 ամսական դստերը բանտից ազատելու համար

15/07/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել 3 ամիսով կալանքի տակ պահել Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը:

Դատավոր Արշակ Մաթևոսյանի նպատակը Լիանա Հարությունյանին պատժելն է նրա  հետևյալ խոսքերի համար՝ «ինչ  իմ վրա գրել եք, ինչ  հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»:

Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն, առանց հարգելի պատճառի, չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից…»:

Սույն հիմնավորումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատավոր Արշակ Մաթևոսյանը քաջատեղյակ է եղել, որ Լիանա Հարությունյանը զրկված է եղել դատապաշտպանից և պահանջել է իրեն ապահովել դատապաշտպանով և հենց դա է եղել նրա՝ նիստին չներկայանալու պատճառը: Դատավոր Արշակ Մաթևոսյանը, մինչ այդ խախտելով Լիանա Հարությունյանի դատապաշտպան ունենալու իրավունքը, մի քանի նիստ անցկացրել է Լիանա Հարությունյանի մասնակցությամբ և նրա դատապաշտպանի բացակայությամբ:

Լիանա Հարությունյանի կողմից դատական նիստին չմասնակցելը դատավոր Արշակ Մաթևոսյանը դարձրել է ձևական հիմք նրա և նրա անչափահաս երեխաների նկատմամբ դաժանաբար ռեպրեսիա իրականացնելու համար:

Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտվում են հիվանդանոցում:

Հայաստանի Հանրապետության անմեղ ամենափոքրիկ կալանավորը` Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրվա ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում՝ օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո` դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում:

Ես՝ որպես Լիանա Հարությունյանի պաշտպան, բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի։

Պատրաստվել են նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։

Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշումը պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո:

Հիշեցնեմ, որ Լիանա Հարությունյանը նախապես հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս հանրային քրեական հետապնդումը զուրկ է Լիանա Հարությունյանին մեղսագրվող արարքը հիմնավորելու, հանցագործության համար նրա մեղավորության մասին հետևություն անելու հիմքերից: Լիանա Հարությունյանը ամբողջ նախաքննության ընթացքում եղել է վկա և ապա նախաքննության ավարտին ենթադրությունների հիման վրա, քրեական գործի նյութերում առկա ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի, ոչ հավաստի ապացույցների հիման վրա դարձել է մեղադրյալ:

Մեղադրանքի հակիրճ էությունը հետևյալն է` այո օրինական կարգով Հայաստանի Հանրապետություն են եկել Հնդկաստանի քաղաքացիներ, ովքեր մի քանի ամիս օրինական կարգով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ովքեր ցանկացել են ստանալ կացության փաստաթուղթ և այդ հարցի կապակցությամբ օգտվել են Լիանա Հարությունյանի կողմից մատուցված թարգմանչական ծառայությունից: Հնդկաստանի քաղաքացիները ստանալով մերժում Հայաստանի Հանրապետությունում կացության փաստաթղթի տրամադրման մասին կրկին օրինական կարգով մեկնել են Հայաստանի Հանրապետությունից:

Այսինքն՝ դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որը ընդհանրապես կապ չունի ապօրինի միգրացիա կազմակերպելու հետ: Պարզ չէ ով, ինչպես, ինչից և որքան է տուժել: Աբսուրդի հասնող, բացարձակ անորակ մեղադրական եզրակացություն է ներկայցվել, որից ոչ մի կերպ չես կարող հասկանալ ինչպես կարող էր Լիանա Հարությունյանը օժանդակել Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք և ելք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին իր կողմից թարգմանություն մատուցելու միջոցով:

Բացառապես ոչ կոմպետենտ, անորակ, քմահաճույքների, իշխանական լիազորությունների չարաշահման հետ են բախվել Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկը։

Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիներին և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ բարձրաձայնել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր հիմնարար իրավունքների խախտման մասին և միանալ նրանց ազատ արձակման պահանջին։ Մեր բոլորի ձայնը կարող է կանխել շարունակական ու անթույլատրելի իրավական խախտումները՝ պաշտպանելով մոր և մանկան արժանապատվությունն ու անվտանգությունը։

Ես որպես պաշտպան իմ լիազորությունների շրջանակում արդեն հարուցել եմ բողոքներ երեք դատական ատյաններում: Այդ երեք բողոքներն էլ ընթացքի մեջ են:

Հարգելի հանրություն, դուք կարող եք ձեր հարցապնդումները այժմ հղել հետևյալ հեռախոսահամարներով`

Եվրոպական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն` վարչության պետ`

Ռուբինա Մխիթարյան

010 59 40 30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ

010 49-48-03 (ներքին համարներ 106,153)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Դատավոր Արշակ Մաթևոսյանի աշխատակազմ

010 442978

Լիանա Հարությունյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան

15 հուլիսի, 2025թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

08/05/2026
Նորություններ

ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին հնարավորություն ունի պաշտպանելու ՀՀ ինքնությունը. Էդմոն Մարուքյանը քարոզարշավի առաջին օրը Երասխում է

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունները թշնամուն հանձնել են հենց այն քարտեզի կտորը, որը Նիկոլ Փաշինյանը բաժանում է մարդկանց

08/05/2026
Նորություններ

Բոլորն ասում են՝ ՔՊ-ն հաղթելու է. սա ինձ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է. Փաշինյանի քարոզարշավի մեկնարկը Սիսիանում խիստ սակավամարդ էր

08/05/2026
Հաջորդ գրառումը

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական