Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում, հակաօրինական են։
«Վարչական դատարանից խնդրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ: Որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել Փաշինյանին` կատարելու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,- հայտնել է փաստաբան արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյանը և Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանն օգոստոսի 2-ին համատեղ հայց են ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։