Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանը Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. News.am

12/11/2025
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան  Տիգրան Հայրապետյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։

NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ ՀԷՑ–ի տնօրենի ժամանակատվոր պաշտոնակատար  Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ նման պաշտոնում վերջինի նշանակումը կատարելու փաստական հիմքերի բացակայության պայմաններում, նաև նշանակման ընթացակարգի բացահայտ անտեսմամբ։

Փաստաբանի խոսքով, ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչների համաձայն,

ֆինանսական և տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում։

«Խախտելով քննարկվող պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող վերոնշյալ պահանջները, շրջանցելով նաև պատշաճ ընթացակարգը՝ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ դա իրականացնելով առանց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թեկնածուի համապատասխանության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու և Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու, ինչը Հանձնաժո-ղովի վերոնշյալ որոշմամբ սահմանված ընթացակարգի բացահայտ խախտում է»,–հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ներկայացրած հաղորդագրության մեջ նշել է փաստաբանը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ռոմանոս Պետրոսյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մասին վկայող բավարար փաստական տվյալներ, ինչը հաղորդումը պատշաճ դիտարկելու և դրա հիման վրա քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալու արդյունքներով քրեական վարույթ նախաձեռնելու  բավարար հիմք է: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունն ու պետական մարմինները պարտավոր են հարգել եկեղեցու կարծիքը՝ այն ընկալելով ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, այլ որպես բարոյական կողմնորոշիչ. Սերովբե Սրբազան

Հաջորդ գրառումը

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել, նրա լիազորությունները կասեցվել են

11/11/2025
Իրավունք

Փաստաբանը Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ հակադարձում է ՔԿ ղեկավարին

05/11/2025
Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Իրավունք

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

30/10/2025
Հաջորդ գրառումը

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական