Հրթիռների գործով անցնող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված: Որոշումը Հակակոռուպցիոն դատարանն է կայացրելը՝ մերժելով 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել կամ փոխել Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը:
Ըստ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի՝ դատարանի հիմնավորումը նույնն է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գործով անցնող անձանց, որոնք հիմնականում ՊՆախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա:
Տոնոյանն արդեն մեկ տարի անազատության մեջ է. կալանավորվել է 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին:
Հիշեցնենք՝ քրեական գործի հարուցման պատճառը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, բանակին մատակարարված 4200 անպիտան հրթիռներն են եղել։ Արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլար:
Պաշտպանական կողմը շարունակում է պնդել՝ հրթիռները անպիտան չեն եղել, դրանք անգամ փորձարկում չեն անցել։
Նշենք, որ հրթիռների գործով անցնող զենքի մատակարար Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) այս տարվա մարտին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:
Արմեն Հովակիմյան