Չալաբյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կլքի երկիրը. նա ունի դատարանի թույլտվությունը

34

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլատրեց, որ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դեկտեմբերի 2-ից 4-ը՝ Արցախ, իսկ դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը ՌԴ մեկնի:

Հիշեցնենք՝ Չալաբյանը ձերբակալվել էր Ագրարային  համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը ԲՈՒՀ-ի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է եղել։

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց մայիսի 14-ին, որից հետո կալանքը երկարացվեց 15 օրով։

Նա ազատության մեջ է հուլիսի 27-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։