Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում կտրուկ աճել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի թիվը. զեկույց

26/07/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ աճել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի թիվը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս, իսկ մեկը՝ Ազգային ժողովում։ Այս մասին նշված է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցում։

«Ուշագրավ է, որ այդպիսի դեպքերի թիվը 3-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան և նախընտրական թեժ քաղաքական պայքար էր ընթանում, որն իր հերթին ուղեկցվում էր լրագրողների և օպերատորների վրա հարձակումների ակտիվացմամբ։

Դիտարկված ժամանակաշրջանում արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների ևս 11 դեպք։ Լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 8 նոր դատական հայց՝ բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Դրանց կեսը ներկա և նախկին պաշտոնյաների կողմից են։Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանք, նախորդ եռամսյակի համեմատ, գրեթե կիսով չափ կրճատվել են․ գրանցվել է 24 նոր դեպք։

Այդուհանդերձ, պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ։ Մերժումներն ուղեկցվում են տարատեսակ անհիմն պատճառաբանություններով, կամ էլ հարցումներն ուղղակի անտեսվում են։ Իսկ եթե նույնիսկ պատասխաններ տրամադրվում են, դրանք հաճախ կամ լղոզված են լինում, կամ չեն համապատասխանում հարցերի էությանը։Սրանով է նաև պայմանավորված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում հունիսի 9-ին ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունը, ըստ որի՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ից մինչև 150-ապատիկ։

Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե տեղական լրագրողական կազմակերպությունները, թե միջազգային կառույցները՝ կոչ անելով իրավապահ մարմիններին՝ չկիրառել անհամաչափ ուժ, չխախտել իրենց պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները։

Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվել է «FreedomHouse» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ մամուլը, ընդհանուր առմամբ, կրկին որակվել է բևեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում էլ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, մամուլի ազատության առումով բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Այդուհանդերձ, երկու զեկույցներում էլ մտահոգություն է հայտնվում մեդիային վերաբերող օրենսդրության նոր փոփոխությունների առնչությամբ, որոնք չեն նպաստում մամուլի ազատությանը և հաճախ հակասում են եվրոպական նորմերին։

Հատկապես խնդրահարույց էին այսպես կոչված ,ծանր վիրավորանքիե քրեականացումը, վիրավորանքի ու զրպարտության համար քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոխհատուցումների վերին շեմերիեռապատկումը, լրագրողներին պետական մարմիններում հավատարմագրումից զրկելու հնարավորության ներմուծումը, ինչպես նաև՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթը։

Այս առումով մեկ դրական տեղաշարժ գրանցվեց, երբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին նոր Քրեական օրենսգրքում չներառել «ծանր վիրավորանքի» համար պատիժ նախատեսող հոդվածը, որը ուժի մեջ էր մտել նախորդ տարվա օգոստոսին, և նախընտրելի համարվեցին արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները:Օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն՝ միտված մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ մշակելուն։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորություն ստանալով10 գործընկեր կազմակերպություններից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկեց վերոնշյալ հայեցակարգի մշակումը, ինչը հիմք կհանդիսանա ապագա օրենսդրական փոփոխությունների համարե,- նշված է զեկույցում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

6-րդ վարչության աշխատակիցները՝ «Սեքյուրիթի դրիմ»-ում

Հաջորդ գրառումը

«Հյուսիսային հոսք-2»-ը պատրաստ է

Համանման Հոդվածներ

Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ից Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է

02/06/2026
Իրավունք

Տեսանյութ. Երեկ «Եվրանյուզը» հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը հաղթելու է ընտրություններում. Ամստերդամ

01/06/2026
Իրավունք

38-ամյա կալանավորը սեփական ոտքը մեխել է հատակին՝ ի նշան բողոքի, որ իրեն հանիրավի են բանտ նստեցրել

22/05/2026
Հաջորդ գրառումը

«Հյուսիսային հոսք-2»-ը պատրաստ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական