Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարանում Փաշինյանի շահերը ներկայացնող Գևորգ Գյոզալյանին «առաջ են քաշել»

06/07/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործով  հուլիսի 6-ի դատական  նիստը շատ կարճ է տևել:

Փաշինյանը դատարանում նոր ներկայացուցիչ ունի, որը գործի նյութերին ծանոթանլու համար ժամանակ է խնդրել: Մինչ այդ, Փաշինյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Գևորգ Գյոզալյանը: 

Նշենք, որ հունիսին 28-ին ԱԺ  արտահերթ նստաշրջանում, ի թիվս այլոց,
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործեր քննող դատավոր ընտրվեց «Գևորգ Գյոզալյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանը բավարարեց միջնորդությունն ու նիստը հետաձգեց մինչև հոկտեմբեր:

«2008 թվականի մարտի 1-ին  Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ,  Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին:  Շատ կարևոր  է  արձանագրել, որ այս գործով՝  Մարտի 1-ի գործով,  կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի  գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված  է». Ռոբերտ Քոչարյանը պահանջում  է  վարչապետ Փաշինյանից  հերքել  2021-ի  մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում  2008-ի մարտյան իրադարձությունների  և գործի քննության վերաբերյալ արած վերոնշյալ հայտարարությունները: Պահանջում  է նաև որպես ոչ նյութական վնաս՝  փոխհատուցել  4 միլիոն դրամ։ Հայցն ուղղված  է  ոչ միայն վարչապետի,  այլև Հայաստանի Հանրապետության դեմ։

Հիշեցնենք, որ սա  ՀՀ երկրորդ նախագահի երկրորդ հայցն  է՝   ընդդեմ Փաշինյանի:  Այդ հայցով Ռոբերտ Քոչարյանը պահանջում  է  Փաշինյանից հերքել 2020-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ կոռուպցիոն գործարքների մասին հայտարարության մեջ իր անվան հիշատակումը։

Ըստ հայցի՝  պահանջվում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը  և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում՝   2 մլն դրամի չափով։ Հայցադիմումի հիմք էին հանդիսացել սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ 4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի՝  որպես  թալանված գումար: Հենց այդ հայտարարության ժամանակ հնչել է  ՀՀ  երկրորդ նախագահի անունը: Փաստացի խախտվել  է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը՝ համոզված է հայցվոր կողմը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատախազն անգամ հարկ չի համարել անձամբ պատասխանել զոհվածների հարազատներին, թե ինչու է իր խոսքը դրժում

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը.06.07.2022

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ի՞նչ է տեղի ունեցել 8 ամսական երեխային մոր հետ կալանավայր տեղափոխելուց առաջ

13/07/2025
Իրավունք

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

11/07/2025
Իրավունք

Խուզարկել են նաև Հրանտ Մարգարյանի բնակարանը

10/07/2025
Իրավունք

Ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

10/07/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը.06.07.2022

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական