Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատախազի մեղադրական եզրակցությունը հաստատելուց հետո Ավետիք Չալաբյանի գործը դատարան կուղարկվի. նախաքննությունն ավարտվել է

06/07/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին Azg.am-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2022թ. մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Օրենքով գողեր». նոր մանրամասներ

Հաջորդ գրառումը

15 անգամ առաջադրված ու չընտրված Արթուր Ղազինյանի փոխարեն հանձնաժողովի փոխնախագահ նշանակվեց քպ-ական Արմեն Խաչատրյանը

Համանման Հոդվածներ

Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026
Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Հաջորդ գրառումը

15 անգամ առաջադրված ու չընտրված Արթուր Ղազինյանի փոխարեն հանձնաժողովի փոխնախագահ նշանակվեց քպ-ական Արմեն Խաչատրյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական