Սեպտեմբերի 8-ին ձերբակալված և կալանավորված Գարիկ Գալեյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց երկու ամիս ժամկետով տնային կալանքը՝ համակցված գրավով։
Հիշեցնենք, որ կալանավորվելուց հետո Գարիկ Գալեյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Դրա մասին հայտնել էր նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Գարիկ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է, նա իշխանությունների դեմ պայքարին միացած «Որդիների կանչ» հկ ներկայացուցիչ է։ Գալեյանը մեղադրվում է 3 իրացման նպատակով 3 փաթեթ մարիխուանա պահելու մեջ։