Ավդիշոևը թող հրաժեշտ տա իր ընտանիքին, իր տեղը բանտում է. Սայաթ Շիրինյանին դատարանն արդարացրեց

63

Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում հրապարակվեց Սայաթ Շիրինյանի գործով դատավճիռը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին:

Հիշեցնենք, որ  Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Շիրինյանի նկատմամբ քրգործ է հարուցվել ֆեյք օգտատիրոջ գրառման հիման վրա:

«Դատական համակարգը շատ ավելի բարձր մակարդակի վրա գտնվեց, չնայած որ հարձակումներ կային դատական համակարգի վրա: Կան, լինելու են, հիմա առավել շատ են ընդգծված դրանց կերպարները։ Բայց ունենք ազնիվ դատավորներ։ Չեմ բացառում, որ այս գործով ևս եղել են ճնշումներ: Հանցակազմ չկա, ես արդարացվեցի, բայց ես այդ գործով արդեն իսկ ձերբակալված եղել եմ։ Ավդիշոևները, նախաքննություն իրականացրած քննիչները թող իմանան՝ ես վրեժ եմ լուծելու, այսինքն՝ նրանք պատասխան են տալու։ Ավդիշոևը թող հրաժեշտ տա իր ընտանիքին, իր տեղը բանտում է: Ոստիկանը չի կարող մարդու գլխին սարքել, կեղծ ցուցմունք տալ»,-ասել է Շիրինյանը։