Ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցեց 69-ը. նրանք բոլորը կողմ քվեարկեցին Մանասյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: