«Հայաքվեն» ուղղակի ստորագրահավաք չէ, սա գործընթաց է Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով: Գործընթացին կարող է մասնակցել ով ցանկանա. մենք չենք կարող որևէ մեկին ասել, թե դուք մի աջակցեք կամ մի խոսեք մեր նախաձեռնության մասին։ Հետևաբար, այն լինելով քաղաքացիական նախաձեռնություն, ամբողջական ներառական է և չի սահմանափակվում ինչ-որ խմբային պատկանելությամբ։ Սա ՀՀ քաղաքացիների իշխանության իրացման գործիք է»,- մանրամասնեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Արամ Օրբելյանը։