Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել։
Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Այս մասին ասված է հինգշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածված հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին հայտնել են, որ դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ կապված դիվանագիտական կարգավիճակին եւ 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության հետ։ Այդ աշխատակիցները պարտավոր են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը»,- ասվում է հաղորդագրությունում։