Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձախողված պետության ֆենոմենը կամ արտաքին կառավարման «առավելությունը»

28/08/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիական հեղափոխության ֆենոմենալ կարևորություններից մեկն էլ այն էր, որ այն սկիզբ դրեց պետության կառուցման Եվրոպական մոդելին։ Դրա հիմքում ժողովրդավարությունն էր, իր ազատություն, հավասարություն և եղբայրություն լոզունգով։

Թե ինչքան էր այն համապատասխանում իրականությանը, սա այլ հարց է, բայց փաստ է, որ հետագայում Նապոլեոնյան արշավանքների հետևանքով, այսպես կոչված ֆրանսիական արժեքները, որոնք հետագայում կոչվեցին Եվրոպական սկսեցին տարածվել ողջ Եվրոպայով մեկ և մենք ականատեսը եղանք նոր տիպի պետությունների ստեղծմանը։ Թեև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը ավարտվեց Բուրբոնների վերադարձով և պարզ դարձավ, որ, այսպես կոչված, հողափոխությունը Ֆրանսիայի ժողովրդին արժեցել էր 2 միլիոն կյանք, իսկ հիշեցնենք, որ դա այդ պետության բնակչության մոտ 40 % էր, ֆրանսիական հեղափոխական վարակը սկսեց տարածվել ամբողջ Եվրասիական մայրցամաքով։

Հետագայում շատ երկրներ էին փորձում այդ տիպի պետություն կառուցել ու հատկապես այդպես կոչված Արևմուտքի երկրները։ Դրան հակադրվեց միայն Ռուսաստանը իր բոլշեվիկյան հեղափոխությունով, որի արդյունքում առաջադրվեց ֆրանսիական արժեաբանության ռուսական ընկալումը ընկեր Լենինի մեկնաբանությամբ։

Ստեղծվեց այսպես կոչված Սովետական համակարգ՝ մեկ կուսակցության բացարձակ գերիշխանությամբ ու տոտալիտարական համակարգի կառուցման իր փիլիսոփայութայմբ, որի հիմքում ոչ թե անձի կամ կլանի, այլ գաղափարախոսության բացարձականացումն էր։ Սա մի երևույթ է, որի կայացման «գաղտնիքը» դեռ մինչ օրս էլ պարզ չէ ու առավել ևս գիտական առումով քիչ ուսումնասիրված և համոզված եմ, որ մարդկությունը վաղ թե ուշ կգա այս ֆենոմենի կրկնման անհրաժեշտությանը։

Պետական կառավարման այս համակարգը, իր գործունեության առաջին շրջանում զարգացման, կարելի է ասել, զարմանահրաշ արդյունքներ ցույց տվեց և ագրարային Ռուսաստանին ու դրա հենքի վրա ստեղծված ԽՍՀՄ-ին արդյունաբերական զարգացման թռիչքաձև աճ ապահովեց։ Նույնիսկ 2-րդ Աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը շատ արագ վեր հառնեց փլատակներից դառնալով դեպի տիեզերք հրթիռ ուղարկող գերտերություն։

Սակայն, զարգացման հետակա կորագիծը այնքան էլ տպավորիչ չէր և Արևմուտքի հետ ընթացող Սառը պատերազմում ԽՍՀՄ-ը տանուլ տվեց, իր կառավարման համակարգում առկա թերությունների ևայլ հարցերի, ու հատկապես ազգային խնդրի պատճառով։ ԽՍՀՄ- փլուզումը նպաստեց, որ «աշխարհ» եկան 15 նոր պետություններ, որոնք պետական կառուցվածքի և տեսլականի հիմքում ընդունեցին, այսպես կոչված, Եվրոպական «վեկտորը»։

Հեղինակի այլ հոդվածներ՝ Ձախողված պետության ալգորիթմը, Նավթային դարի ավարտը և Ադրբեջանը, Պլեբեյների ժամանակը։

Քանդվեց նաև, այսպես կոչված, սոցիալիստական ճամբարը և բոլոր պետություններն էլ ընտրեցին պետության կառուցման Եվրոպական մոդելը, իսկ այդ շրջանում դա համարվում էր միակ ընդունելի և ընկալելի տարբերակը։ ՀՀ-ն ևս դարձավ «եվրոպամետ» և կառուցեց պետական համակարգը, ինչպես և «պահանջվում» էր բաղկացած օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։

Փոխաբերական իմաստով ասած մենք սովետական Ժիգուլին փոխարինեցիկ Եվրոպական Մերսեդեսով և ուրախ ու գոհ էինք այս փոխանակումից, քանի որ գերմանական ավտոհրաշքը ժիգուլուց լավն էր ու ավելի հարմարավետ։ Առանձնապես ուշադրություն չէինք դարձնում այն փաստի վրա, որ կոնկրետ այդ մոդելը հին էր ու ոչ առաջին թարմության՝ կարևորը, որ եվրոպական էր։

Գոհ ու երջանիկ մեր վրա երկնքից ընկած բախտից սկսեցինք պետություն կառավարել Եվրոպական առաջատար «տեխնալոգիաների», տվյալ դեպքում «մերսեդեսների» կիրառմամբ։ Ու քանի որ այդ կառավարման համար մեզ պետք են նաև գիտելիքներ ու ֆինանսներ, ապա իսկույն այստեղ հայտնվեցին Արևմուտքը ներկայացնող միջազգային կառույցները, որոնք մեզ սկսեցին տրամադրել խորհրդատվություն և գումարներ «փայլուն» կառավարման համար։

Իսկ արդյունքը, ինչպես և սպասելի էր, լիակատար ձախողումն էր, ու այստեղ որպես մխիթարանք կարող ենք ընդունել այն փաստը, որը ՀՀ-ն ոչ առաջին և ոչ էլ վերջին երկիրն է, ով հաջողություններ չի գրանցում պետության կառուցման իր գործընթացում։ Համաշխարհային բանկի և Միջազգային արժույթին հիմնադրամի խորհրդակցությունների «արդյունքում» ձախողված պետությունների հիթ-շքերթում ՀՀ, փառք Աստծո, դեռ առաջին տասնյակում չէ։

Հին Մերսեդեսը վարելու համար ՀՀ-ին նորանոր «ավտոմասեր» էին պետք, որն էլ, Արևմտյան արժեհամակարգի տեսքով մեծամասշտաբ մատակարարվում էր Հայաստանը։ Ու ինչքան ժամանակը անցնում էր այնքան մեքենան ավելի էր հնանում ու որպես կանոն ավելի ու ավելի շատ էր պետք լինում նոր մասեր՝ այսինքն արժեքներ, պետությունը կառավարելու համար։

Արդյունքում, իրեն ինքնիշխան հռչակած երկիրը ավելի ու ավելի շատ էր կախման մեջ հայտնվում Արևմուտքից ու նրա արժեհամակարգից։ Համաշխարհային ֆինանսական կենտրոնները մեզ հսկայական գումարներ էին վճարում ու ստիպում էին, որ այդ գումարների Արևմտյան մասնագետներ հրավիրել, որոնք էլ մեզ պետք է սովորեցնեն, թե ինչպես ծառ տնկել, տուն կառուցել և որ ամենակարևորն է զավակ ունենալ։

Ու որպես կանոն մեզ սովորեցնում են, որ մեր պատմությունը ընդամենը անցյալ է, մեր հերոսները կեղծ են, մեր կրոնը ընդամենը աղանդ, մեր պատկերացումները ընտանիքի, կանացիության ու առավել ևս տղամարդկայնության մասին հետամնացություն։ Նման «Արևմտյան» արժեհամակարգ դավանող պետությունը վաղ թե ուշ վերածվում է ինչ որ խառը հիբրիդի, որը ի վիճակի չի այլևս ինքնուրույն գոյատևել և որպես կանոն, այդ պետությունները սննկանում են ու այնտեղ հաստատվում է արտաքին կառավարում։

Սա այն իրավիճակն է, որ այսօր ստեղծվել է ՀՀ-ում, երբ արտաքին կառավարման ներմուծման համար իրականացվեց այսպես կոչված հեղափոխություն, անունը էական չէ, և հաստատվեց ոմն ժողովրդական իշխանություն։ Վերջին երեք տասնամյակների կառավարման արդյունքում, արտաքին արժեհամակարգի ներմուծմամբ և սեփական կրթական համակարգի ոչնչացման արդյունքում, մեծանում է բացառապես այլ արժեքներ դավանող «դեգենեռատների» սերունդ, որը սեփական պետության փաստացի կազմաքանդումը ընդունում է ողջյուններով և ուրախ գոռում-գոչյուններով։

Փաստացի արտաքին կառավարման ներքո գտնվող պետությունը կամ պետք է լիովին ձախողվի և որպես կանոն դրա արժեքը նոր տարածքների զիջումն է, օրինակ Սերբիան կամ Վրաստանը, և կամ, եթե ի հարկե կա դեռ առողջ, ազգային արժեքներ դավանող մարդկանց թեկուզ և մի փոքր խումբ, սկսվի նոր տիպի պետության համար պայքարի ժամանակաշրջանը։

Նոր պետության կառուցումը հնարավոր է միայն սեփական արժեհամակարգի հաստատմամբ, արտաքին կախվածությունից հրաժարման գնով, ինչը սակայն, ոչ միայն հեշտ չէ, այլև վտանգավոր, քանի որ այս աշխարհում չեն սիրում տարբերվողներին, բացի այդ էլ Արևմուտքը վաղուց արդեն հայտարարել է, որ իր արժեքները համամարդկային են ու բոլորի համար ընդունելի։ Հետևաբար համաշխարհային քարոզչամեքենան ամեօրյա ռեժիմով Ձեզ բացատրելու է, որ պետք չէ հեծանիվ հայտնաբարել, երբ այն արդեն կա։

Աշխարհը կանգնած է Արևմտյան արժեքների ճգնաժամի շեմին, ծայրահեղ լիբերալիզմ վաղուց արդեն վերածվել է նեոբոլշեվիզիմի մեկ այլ մեկնաբանության, որը չի ընդունում ոչ մի այլ գաղափարաբանություն, բաց սեփականից ու դրա անփոխարնելիության ընդունումից։ Մենք հայերս, ի տարբերություն այլ ազգերի, քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ ենք ու առաջին անգամը չէ, որ հայտնվում ենք այս իրավիճակում և այս փոսից կարող ենք դուրս գալ ուժեղացած, եթե հասկանանք, որ հայկական պետությունը կարող է հզորանալ և զարգանալ եթե կարողանանք արժեվորել մեր իսկ ունեցած արժեքներն ու պատմական նվաճումները, կարողանանք գնահատել Արցախյան պատերազմի մեր հաղթանակի իրական պատճառները ու դրա հիման վրա կառուցել իսկապես նոր Հայաստան։  

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

Հոդվածը լույս է տեսել “ԱԶԳ” շաբաթաթերթում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է. Արսեն Բաբայան

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել և կալանավորվել է 4 տարի որոնվող մեղադրյալը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել և կալանավորվել է 4 տարի որոնվող մեղադրյալը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Ադրբեջանական մամուլը սկսում է մեղադրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին Ալիևի դեմ մահափորձ պլանավորելու մեջ։ «Вести Баку»-ում լույս տեսած հոդվածը,...

ԿարդալDetails

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական