Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»

07/12/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆ-ին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների խորացման համար։ Երեկ նման տեղեկություն է հրապարակել՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Նշվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև Թրամփի պաշտոնական երդմնակալությունը, քանի որ դրանից հետո նման հանդիպում կազմակերպելը կլինի ավելի բարդ։ Ի դեպ, այս կոնտեքստում տեղեկություններ էին շրջանառվում, որ դրա համար հիանալի առիթ կարող է լինել այսօր Փարիզում կայանալիք Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։

Ինչո՞վ է հատկապես ուշագրավ նման տեղեկությունը: Բանն այն է, որ Փաշինյանն ու քպական թիմը ԱՄՆ նախագահական ընտրություններում շեշտը դրել էին Դեմոկրատների հաղթանակի վրա և սերտ կապեր ունեին Բայդենի վարչակազմի և դեմոկրատների ներկայացուցիչների հետ։ Սակայն ԱՄՆ ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը: Հիմա, փաստացի, Փաշինյանը ջանքեր պիտի գործադրի նրա հետ հանդիպելու, նրա կաբինետի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար՝ առաջին հերթին հասկանալու իր և յուր քպական իշխանության քաղաքական ապագան։ Ըստ նշյալ ալիքի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի նոր «քաղաքական տանիք» գտնել:

«ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները Թրամփի օրոք կարող են կարգավորվել կամ չկրել այդքան սուր և թշնամական բնույթ, ինչպես այսօր են։ Փաշինյանը հասկանում է, որ իր քաղաքական ապագան որոշվում է Վաշինգտոնում և Մոսկվայում»,գրում են հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանն ընտրություններով վերարտադրվելու շանս չունի, քանի որ Հայաստանում ունի գրեթե զրոյական վարկանիշ։ Այսինքն, «վերընտրվելու» համար Փաշինյանը պետք է ունենա գերտերություններից որևէ մեկի աջակցությունը. «Հաշվի առնելով Փաշինյանի և ՔՊ-ի հակառուսական արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ՝ հասկանալի է, որ այդ «կանաչ լույսը» Փաշինյանը փորձելու է ստանալ Սպիտակ տնից։

Սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասը նոր աշխարհաքաղաքական բաժանման արդյունքում փոխանցվելու է ՌԴ-ին, և Փաշինյանի քայլերը Թրամփի ուղղությամբ ռեալ ոչ մի արդյունք չեն տալու։ Փաշինյանն ունի մեկ ելք՝ հրաժարական տալ և թիմով հեռանալ կամ մեկ գիշերում դառնալ ռուսամետ և թիմին SMS-ներով հրահանգել գովերգել Մոսկվային, Կրեմլին և հայռուսական դաշնակցային կապերը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել․ «Հրապարակ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի մասնակցել քաղբանտարկյալների թեմայով լսումներին. «Փաստ»

29/11/2025
Մամուլի տեսություն

Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են. Սա անսպասելի է եղել բոլորի համար. «Հրապարակ»

27/11/2025
Հաջորդ գրառումը

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական