«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Մալիշկայում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ վարույթ են նախաձեռնել՝ «վարչապետի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու փորձի առթիվ» եւ ձերբակալել: Այդ երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել», եւ քաղաքական ակցիան՝ «վարչապետի օրինական գործունեությանը միջամտել»:
Սրանք տեղյա՞կ չեն, որ Եվրոպայում կոշիկ են նետել Մակրոնի ուղղությամբ, պոմիդորներ ու ձվեր են նետում նախագահների վրա: Հոդվածն էլ Քրօր․-ի ամենածանր հոդվածներից է` Պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելը, որը պատժվում է տուգանքից մինչեւ 10 տարի ազատազրկմամբ»: