«Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաև Ազգային ժողովի շենքը:
Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական բյուջեից 13.5 միլիոն դրամ է հատկացվել։ Սրանից զատ՝ նաև ամրացվում են ԱԺ դարպասները, այդ նպատակով էլ հատկացվել է 2 մլն 820 հազար դրամ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ թերթի այս գումարի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել մեկ դարպաս։ Հավանաբար, սպասվող բողոքի ակցիաներին ընդառաջ, ԱԺ իշխանությունները որոշել են լրացուցիչ ամրացումներ անել և հատկապես ձգել դարպասները, որ ցուցարարները չհայտնվեն խորհրդարանի շենքում։Հիշեցնենք, որ անցած տարի էլ նույն ժամանակահատվածում լրացուցիչ ճաղեր ու փշալարեր ավելացրին։ Եվ, առհասարակ, գրեթե ամեն ամառ ԱԺ-ն վերանորոգվում է․ բյուջեում հավաքված գումարները ծախսելու-լվանալու լավագույն ձևը, հիշեցնենք՝ նորոգումներն են»: