Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է առևանգված, ձերբակալված ու Բաքվում ապօրինաբար պահվող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկարը։
Նա իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտերում խոշտանգումների ենթարկվող ու կեղծ դատավարություն անցնող Վարդանյանին։
Ինչպես հայտնի է, Ռուբեն Վարդանյանը, ի նշան բողոքի, փետրվարի 19-ից հացադուլ է անում։ Նրա փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգի տակ է, նա ի վիճակի չէ մասնկցել դատավարություններիին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։





