Ինձ հենց նոր ձերբակալեցին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման հիման վրա։
Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կրպակների դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, մեզ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։
Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն բռնում եմ «կալանավորել» բառը. 2 ժամ առաջ տեղեկացրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Հիշեցնենք, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով Բելառուսը 2017 թվականին նրան հանձնել է Բաքվին, որտեղ նա բանտ է նստել։
Կարճ ժամանակ անց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան տեսուղերձով հայտնել է, որ Լապշինը «Զվարթնոց» օդանավակայից կապվել է իր հետ ու տեղեկացրել, որ իրեն թույլ չեն տալիս մտնել Երևան։
Նա տեղեկացրել է, որ Լապշինը կալանավորվել է Ադրբեջանի և Բելառուսի պահանջով։
Տեսաուղերձից մեկ ժամ հետո Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Լապշինին ազատ են արձակել։ Իրավապաշտպանը Լապշինի հետ լուսանկար է հրապարակել՝ Ոստիկանության մոտ։