36 տարի առաջ ստեղծվեց «Գոյ» թատրոնը։
36 տարի առաջ բեմադրիչներ Արմեն Մազմանյանը, Արսեն Աբրահամյանը, Արթուր Սահակյանըև Սամսոն Ստեփանյանը միացան ու ստեղծեցին «Գոյ» փարձարարական թատրոնը, որն այսօր փակման եզրին է։ «Գոյը» փաստաթղթերով միացված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, բայց դե ֆակտո այն գոյություն ունի՝ առանձին, անկախ, առանց պետականմ ֆինանսավորման, առանց բեմի ու դահլիճի, առանց աշխատավարձի։
«Գոյի» մեկամսյա նստացույցն ավարտվեց 36 ամյակին նվիրված ներկայացումով։
Դերասանները խաղացին թատրոնի փակ դռների առաջ՝ դրսում, ցրտին։
Խաղացին տարբեր ներկայացումներից հատվածներ, շնորհավորեցին միմյանց, հիշեցին թատրոնի պատմությունը, տորթի մոմերը փչեցին ու հայտարարեցին՝ այսուհետև տարբեր վայրերում ներկայացումներ են խաղալու, դասախոսություններ են կարդալու, հանդիպումներ են ունենալու, բոլորին բացատրելու են, որ «Գոյը» պետք է առանձին գործի իր հարկի տակ՝ որպես անկախ թատրոն։
Չի կարելի թատրոն փակել, ուղղակի չի կարելի։