Կարծես թե «դժբախտ ու դժգույն» կարգավիճակ է ունենալու նաև ՀՀ Անկախության հռչակագրի տեքստը։
Հիմա էլ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն է դարձել Նիկոլ Փաշինյանի թիրախը։ Զինանշանը քննադատեց, «Հայաստանում առյուծ կա՞, որ մեր զինանշանի վրա առյուծ է պատկերված»,- հարցրեց, ու բոլորիս պարզ դարձավ, որ ՀՀ պետական զինանշանը «դժբախտ ու դժգույն է»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը օգոստոսի 23-ին ուղերձ հրապարակեց, որում ասված էր. «Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»:
Հռչակագրի ընդունումից 2 տարի անց՝ 1992 թվականի հուլիսի 8-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
1992 թվականին Ռամկավար Ազատական կուսակցությունը Հայաստանի Գերագույն խորհրդի խմբակցություններից մեկն էր՝ երկրորդը ՀՀՇ-ից հետո։ Ռուբեն Միրզախանյանը Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետն էր եւ անմիջական, առանցքային մասնակցություն է ունեցել մինչ հուլիսի 8-ի Որոշման ընդունումը եւ դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։
Ռուբեն Միրզախանյանը Azg.am-ին պատմեց. «ֆրանսահայ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որն այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունից լիազորություններ ուներ, եվրոպական կառույցներից մեկում հայտարարություն էր արել, թե չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվի որպես Ադրբեջանի մաս։ Հայտարարությունը, իհարկե, լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի մեջ։
Գերագույն խորհուրդը վրդովված էր։ Ես առաջարկեցի՝ Հայաստանի պաշտոնական անձանց կողմից որեւէ փաստաթղթի ստորագրում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը կդիտարկվի Ադրբեջանի մաս, պետք է բացառել։ Իմ առաջարկը ներառվեց Որոշման մեջ՝ որպես 2-րդ կետ»։
Մանրամասները՝ տեսանյութում.