Գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ են եղել։
Եթե 2021 թվականին գույքահարկը կազմում էր 30 տոկոս, 2024-ին՝ 50 տոկոս, ապա 2025-ին կազմելու է 70-80 տոկոս, և այն անշեղորեն բարձրանալու է անընդհատ։
Հիմնական ծանրությունը Երևանի վրա է, եթե հաշվի առնենք գոտիականությունը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բնակիչները տարեկան վճարելու են 600.000-800.000 հազար դրամ գույքահարկ։
Ամսական 5-10 հազար դրամի փոխարեն, բնակիչը վճարելու է 60-70 հազար դրամ։
Սա նշանակում է ստիպել քաղաքացուն, որպեսզի նա իր կացարանը չկորցնելու համար գումար հայթայթի, որ պետբյուջեին վճարի։ Մոռանում ենք, որ այդ քաղաքացին ոչ միայն երիտասարդ մարդն է, այլև թոշակառուն, տարեցը։ Ի՞նչ են անելու նրանք։ Պարտադրված վաճառելո՞ւ են Կենտրոնում կամ Արաբկիրում գտնվող իրենց բնակարանը։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը մանրամասն ու հանգամանալից ներկայացնում է գույքահարկի թանկացման հնարավոր հետևանքները։
Մանրամասները՝ տեսանյութում.