Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց դրա տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա. ԱԺ-ոիմ լրագրողների հետ ճեպազրույցում է ասաց Փաշինյանը։
«Այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտնազերծման գործընթաց լինի, կհրապարակեմ, կտեսնեք»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայաստանը, իբր, ԵՄ միջոցների հաշվին պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։
«Չի կարող այդպիսի բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է». Փաշինյանը հերքել է տեղեկությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնություն ցուցաբերել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ՝ ավելի բարձր գներով։ Ըստ նույն աղբյուրի՝ Երևանը, իբր, մտադիր է գերավճարի տարբերությունը փոխհատուցել Եվրոպական միության միջոցներով։




