Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ Կաթողիկոսը պետք է հեռանա, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արշակ սրբազանը։

«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեղանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ։

Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, և ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։

Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և Կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, և ես վստահ եմ, որ Կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսն ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության բարձր, չափազանց բարձր գիտակցություն»,-ասաց նա։

Արշակ սրբազանը միաժամանակ հարց հնչեցրեց՝ ի՞նչ նկատի ունեն իր մասին խողողներն՝ աշխարհիկ կյանք ասելով։

«Մենք այսպես կամ այնպես, անկախ նրանից, որ հոգևորական ենք, ապրում ենք աշխարհում և մենք հարաբերություններ ունենք մարդկանց հետ։ Շփումներ ունենք տարբեր շրջանակների հետ Եթե մենք, աշխարհիկ կյանք ասելով, նկատի ունենք այնպիսի հարաբերությունները, որոնք ինտիմ կյանքին է վերաբերում, դա բոլորովին այլ հարց է։ Քանի որ ընդհանրապես անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ես այդ բանավեճը, այդ խոսակցությունը գռեհիկ և անթույլատրելի եմ համարում։

Մենք մեզ մոտ ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ, իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ես հղում չեմ անում իրավաբանության, որտեղ մենք հոգևորական ենք, բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականը իրավունք չունի անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից՝ դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։

Անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականը ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Դուք պատկերացնում եք՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ և սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։  Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են»,–ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը. կալանավորված Բագրատ և Միքայել Սրբազաններ

Հաջորդ գրառումը

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Տեսադարան

Էս գործի մեջ ականջներ կան. ընտրենք ճիշտ թիրախներ, և իրավիճակը գլխիվայր շուռ կգա. Նահապետյան

26/11/2025
Հաջորդ գրառումը

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական