Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես պատարագի եմ գնում, ոչ թե հանրահավաքի. գնալու եմ Մայր Աթոռ, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Փաշինյան

12/11/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կարգալույծ քահանաների մատուցած  պատարագներին իր մասնակցությանը։ Ասել է՝ պատարագներին մասնակցությունը քաղաքական կամ հանրային ակցիա չէ, այլ հոգևոր ճանապարհ։

 «Ես Աստծու հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիք չունեմ, որովհետև մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։

Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, որ մյուսներն էլ են գնում պատարագի, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, դա կարևոր է ինձ համար։ Դա իմ, նաև մեր քաղաքական թիմի այն հատվածի համար է, ովքեր հավատում են Աստծուն։

Ես ընդունում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խղճի ազատություն․ մարդկանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասն՝ ունենալ այլ հայացքներ։ Բայց ինձ համար դա իմ հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհն է, և ես ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են պատարագի։

Այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև, այո՛, ես եմ ձևակերպել և բարձրաձայնել այդ օրակարգը, և հետևողականորեն շարունակելու եմ գնալ այդ ճանապարհով։ Բայց սա մի կենդանի գործընթաց է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում՝ հանրության հետ, յուրաքանչյուրի՝ ինքն իր հետ, և Աստծո հետ։

Ինչո՞ւ եմ որոշել մասնակցել պատարագներին․ որովհետև, ինչպես արդեն ասել եմ իմ մի եթերում, կարծում եմ՝ խոսքը մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր և բարոյական նորոգման մասին է։ Իսկ այդ նորոգման հասնելու և մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է նախ մաքրվենք։

Եթե ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցին, ապա պետք է ընդունենք, որ մենք էլ նախ պետք է արժանանանք։ Ահա թե ինչու ենք գնում պատարագի։

Այդ պատճառով եմ ես հաղորդություն ընդունում և շարունակելու եմ ընդունել։ Իհարկե, գնալու եմ Մայր Աթոռ, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ»,-ասաց Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե մի քիչ Ֆարխոյանը ձգձգի, մի քիչ էլ՝ վերաքննիչը, ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր բանտում չի նստի մոր ու մանկան մահվան համար

Հաջորդ գրառումը

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Բանակցային փաստաթղթերի տերը միայն մենք չենք, կհրապարակեմ, երբ Մինսկի խումբը կլուծարվի. Փաշինյան

12/11/2025
Տեսադարան

Ընդդիմության լաբորատոր փորձաքննությունները ցորենի մասին արժանի են ծաղրի և քամահրանքի. Խանդանյան

11/11/2025
Տեսադարան

Հիմա ընդդիմությունը քննարկում է, թե որ կարգի է ներկրված ցորենը, իսկ առաջ ասում էր՝ ապաշրջափակում չի լինելու. Ռուբինյան

11/11/2025
Տեսադարան

Թալինի եկեղեցին շատ հարմար է՝ վարչական ռեսուրսներ օգտագործելու և աննկատ մնալու համար. Տեր Վրթանես

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական