Հայաստանի էլցանցերի բաժանորդ դառնալու համար պետք է վճարել 260 հազար դրամ, գազի բաժանորդ դառնալու համար՝ 800-900 հազար դրամ։
Բաժորդավճարի թանկացման պատճառով կառուցապատողները կանգնելու են լուրջ խնդրի առաջ։ Բազմաբնակարն շենքերի բնակիչները լրացուցիչ 1 միլիոն դրամ են վճարելու, որպեսզի էլեկտրաէներգիայի ու գազի բաժանորդ դառնան։
Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում դոլարով, բայց ՀՀ քաղաքացիները սպառած գազի դիմաց վճարում են դրամով։
Փոխարժեքի 25 տոկոս տատանման դեպքում գազի գինտը պետք է 15-20 տոկոսով նվազեր, այնինչ ճիշտ հակառակն է տեղի ունենում։
Թեման վերլուծում է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Այս ամենի մեղավորին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագային, ազատեցին աշխատանքից։ Իրականում նա խոշոր մենաշնորհային կազմակերպություններից սպառողների շահերը չի պաշտպանել։ Կասկած չկա, որ ՀԾԿՀ-ի նոր ղեկավարը նույն ճանապարհով է գնալու։
Մանրամասները՝ տեսանյութում