Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը:
ԱՊԼ-ն ընդգծել է, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։
ԱՊԼ-ն նար կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։