«Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ կայունություն լինի Հայաստանում: Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ. գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն», – ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը. հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ասում է, որ Հայաստանի բնական դաշնակիցն է և հույս ունի, որ այդպես էլ կմնա ապագայում։
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով և աշխատելու է այդ երկրի ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն։
«Հայաստանն ու Ռուսաստանն իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանը»,- ասել է նա։