5-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է պատերազմի օրերին իր՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքին: «Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի-երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու-երեք օր առաջ թեստ հանձնեցի, անսպասելիորեն դրական էր արդյունքը: Ուղղակի թեստը դրական էր։ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ ուզում այդ մասին․․․
Որևէ սիմպտոմ չեմ ունեցել: Դրական արդյունքով մտել եմ բազա ու պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել։ Հիմնական նպատակը գնալու, իհարկե, եղել է համոզելը, ամեն ինչ անելը օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը: