Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «արտերկրից եկածների», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Նրա խոսքը մեջբերել է «Ռիա նովոստի»-նն։
«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների, առաջին հերթին այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե արտասահմանից եկածների հետ»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից հետո: