Մամուլի ասուլիսով է հանդես գալիս քաղաքագետ Արթուր Ղազինյանը:
«Հայաստանը թևակոխել է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, որը մեզանից յուրաքանչյուրի վրա, անկախ քաղաքական հայացքներից, աշխարհայացքային համոզմունքներից, անցյալում, կամ ներկայում ունեցած բացթողումներից ու սխալներից, դնում է պարտավորություն անել կոնկրետ քայլ վիճակը փոխելու համար:
Հայաստանին անհրաժեշտ է ունենալ Ապագայի Նախագիծ:
Մենք պարտավոր ենք միասնական ջանքեր գործադրել իրավիճակը շտկելու համար. սակայն ինչպե՞ս ու որն է՞ դրա ճանապարհը:
Հասկանալով այդ ամենը, ես վայր եմ դրել իմ պատգամավորական մանդատը, իմ ընկերների հետ միասնական որոշմամբ փաստացի կասեցրել ենք մեր ստեղծած կուսակցության գործունեությունը ու եկել ենք այն համոզմունքին, որ միայն հանրային համերաշխության պայմաններում է կարելի միավորել ջանքերը:
Կոչով դիմում եմ տարբեր ոլորտների մեր լավագույն գիտնականներին, փորձագետներին, ճանաչված հանրային դեմքերին միասին հրավիրել Համահայկական Կոնսուլիում, որն առանց քաղաքական բաժանումների ու քաղաքական հավակնությունների կփորձի ախտորոշել ստեղծված վիճակի պատճառներն ու մասնագիտական առաջարկներ մշակել ստեղծված վիճակից ելքեր որոնելու համար, կամ ավելի պարզ ասած, մշակի ու հանրությանը ներկայացնի Հայաստանի Ապագայի Նախագիծ: