Հայաստանին պետք է իշխանափոխություն, մեզ պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. հայ դիվանագետների հանդիպում-քննարկմանը հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Պետք է առաջնորդվել Հայաստանի շահերով, ազատվել պատերազմի ցավից. ասում է դիվանագետը։
Օսկանյանը կարևորել է նոր դաշնակցային բանակցությունների անցկացումը նույն վեկտորներով, բայց նոր իրողությունների հիման վրա։ Նախկին պաշտոնյան վստահություն է հայտնել, որ Հայաստանի դաշնակիցը հասկանում է դա։ «Նրան նույնպես պետք են նոր մոտեցումներ, անհրաժեշտ է վերանայել դաշնակցային հարաբերությունները»,- ընդգծեց նախկին նախարարը։
Ըստ նրա՝ իշխանափոխության դեպքում դա հնարավորություններ կստեղծի ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ «Կարևոր է նաև վերջ տալ հասարակության բևեռացմանը։ Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը։