Այսօր ՔՊ-ն նորից բերել է նույն թանկացրած կարմիր գծերի նախագիծը ,և մեր խմբակցությունը որոշում ունի չգրանցվել, բոյկոտել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ արդեն իսկ առկա է առաջին ատյանի դատարանի որոշում, որով չեղարկվել է այդ թանկացումը, և այդ որոշումը քաղաքապետարանը բողոքարկել է:
Անդրադառնալովհանրային տրանսպորտի թանկացման՝ մեկ ամսով հետաձգման թեմային՝ Իզաբելլա Աբգարյանը նկատեց, որ քաղաքային իշխանությունը որոշակի հետքայլ է անում, և դա ակնհայտ է:
«Մենք տեսնում ենք զգուշավորություն, և դա առաջին հերթին կապված է մեր քաղաքացիների ճնշման հետ»,- նշեց ավագանու անդամը։
Ըստ Աբգարյանի՝ իրենք հավաքել են նույնքան ստորագրություն, որքան ՔՊ-ն ստացել է ընտրություններին։
«Բացի այդ՝նույն բանավեճի ժամանակ ՔՊ-ականները, որոնք ամբողջ օրը ֆեյսբուքում են ապրում, շատ լավ տեսան, որ հանրության կողմից կա միանշանակ բողոք և բոյկոտի վտանգ, և մարդկանց համբերության բաժակը լցվել է: Հիմա զգուշավոր փորձում են հետքայլեր անել»,-ասաց նա: