Այսօր երեկոյան Ստեփանակերտի՝ Շահումյանի անվան Օղակաձև պուրակում վառվել են տոնածառի լույսերը:

Քաղաքապետարանի նախաձեռնած արարողությունը համեմվել է համերգային համարներով ու շուրջպարով՝ մայրաքաղաքի կրթօջախների սաների կատարմամբ:

Ավարտին կազմակերպվել է ֆլեշմոբ՝ «Բացե՛ք կյանքի ճանապարհը» խորագրով: Ստեփանակերտի սրտում հավաքված մեծերին ու փոքրերին միացել էր նաև Քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:


