Սիրիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ են արել հեռանալ երկրից ռազմաքաղաքական ծանր իրավիճակի պատճառով։ Այս մասին ասված է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տելեգրամյան հայտարարության մեջ, տեղեկացնում է Lenta-ն։
Նշվում է, որ դիվանագետները Սիրիայում բնակվող ռուսներին հիշեցրել են գոյություն ունեցող օդանավակայաններով կոմերցիոն թռիչքներով հանրապետությունից հեռանալու հնարավորության մասին։
«Դեսպանությունն ու հյուպատոսական վարչությունը շարունակում են բնականոն գործունեությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։