Ռուսաստանը միշտ էլ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն՝ այդ թվում ղարաբաղյան հիմնախնդիրը: Այդ մասին այսօր Աստանայում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օրեր առաջ արած հայտարարությանը: Մակրոնի խոսքերը Պուտինը որակել է անընդունելի և ոչ կոռեկտ: