Պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որը կկոչվի «Պաշտպան հայրենյաց» ։
Ծրագրի թույլ է տալու շարքային և սպայական պարտադիր զիմվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի։Պայամնագրի ժամկետը լօրանալու կամ առողջական խնդիրների պատճառով ծառայոթյունից ժամկետից շուտ արձակվելու դեպքում նրանք կունենան պատվովճարի իրավունք։ Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն։ Ծրագրին միացած զղինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման և իերնց պաշտոնին համապատասխան կարող են ստանալ նաև հավելավճար։
Պայմանագրի գործողության ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանգրային զինծառայության նժամկետը չի հաշվարկվելու պատադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղրակվելու է՝ շարոնակելու պարտադիր զինծառայության չծառայած մասը։
Նախարարը նշեց, որ դադարեցվում է «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում է երկու զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարին։
«Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը համարվեց անհետաձգելի և ուղարկվեց ԱԺ։
Աղբյուր` Փաստինֆո