Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում այցելել է Հայաստան:
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում իր ելույթի ժամանակ Ռոդրիգո Մեսսին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ասել, որ շատ ուրախ է, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում:
«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մենք աջակցում ենք Ռազմիկ Հովագիմյանին, երախտապարտ ենք այս հրավերի համար։ Կուզեի նաև հայ ազգին ասել, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում։ Կուզեի նաև երախտագտությունս հայտնել այն մարդկանց, որոնք այցելել են ինձ, օգնել են ինձ և շատ ուրախ եմ, որ այստեղ մասնակցում այս միջոցառմանը : Հուսով եմ, որ այն կզարգանա առավելագույնս»,- ասել է Ռոդրիգո Մեսսին։