Բացառված է, որ որեւէ ընտանիք ինքն իր համար ծախսի ավելի շատ, քան ծախսում է պետական բյուջեն. կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ սա պետք է հասկանան:
Մենք բոլորս ոնց որ մսերիցս պոկենք, որ պետական բյուջեին վճարում անենք: Ոնց որ թշնամուն ենք տալիս, հակառակորդին ենք տալիս: Մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր հակառակորդն է: Ովքեր են մտցրել այդ գիտակցությունը, մտցրել են նրանք, որոնք կարծում են, որ մենք պետք է չունենանք պետություն:
Մեր բազմաթիվ գործողություններ քայլեր ԴՆԹ մակարդակով են արվում, մենք չենք էլ հասկանում՝ ինչ ենք անում մեր ամենօրյա բառապաշարի մեջ, սկսած մեր ռեստորանների, բարերի անուններ դնելով, փողոցների անուններ դնելով, մեր հուշարձանների վրա արված գրառումներով, մեր դասագրքերով, բուհական կրթությունով, որը հետո ուսուցիչների միջոցով մտնում է դպրոց: Ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի:
Գուբերնյա՝ խնդրեմ՝ ֆորպոստ՝ խնդրեմ, տարածք ուղղակի՝ խնդրեմ բայց ոչ պետություն»,- հայտարարեց Փաշինյանը: