ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար իրադրություն է ստեղծում. «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:
«Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկական աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը»- գրել է դեսպանը: