Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ապստամբ ուժերը 24 ժամից էլ քիչ ժամանակում վերահսկողության տակ են վերցրել Հալեպի կեսը։
Սիրիական կառավարական զորքերը գործնականում առանց դիմադրության լքել են քաղաքը։
Սիրիական սուննի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալները և նրանց դաշնակիցները արագ հարձակման ժամանակ վերահսկողության տակ են վերցրել Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը. գրում է Deutsche Welle-ն։
Չորեքշաբթի սկսված հարձակումից ի վեր, ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի (SOHR) մոնիտորինգի խմբի, զոհվել է 277 մարդ: Նրանց թվում են ավելի քան 20 խաղաղ բնակիչներ։