Մախաչկալայում ցուցարարները ներխուժել են օդանավակայանի շենք։
Հավաքվածները փնտրում են Թել Ավիվի չվերթով ժամանած հրեաներին. հայտնում է «Caution News»-ը։ Ցուցարարները ներխուժում ու ստուգում են օդանավակայանի յուրաքանչյուր սենյակ։ Օդանավակայանի աշխատակիցները փակվել են իրենց աշխատասենյակներում։
Դաղստանցիներից ցուցարարներից ոմանց հաջողվել է ճեղքել թռիչքուղին՝ որպեսզի ստուգեն, թե որտեղ կարող են լինել հրեաները։ Բորտուղեկցորդներն ու օդաչուները խնդրում են ուղևորներին չլքել ինքնաթիռները։
Օդանավակայանի մոտ ցուցարարները շարունակում են անցորդներին հարցաքննել՝ փորձելով ճշտել, թե նրանցից ով է հրեա։ Ոստիկանությունը, ըստ Beware News-ի, չի արգելում, որպեսզի ցուցարարները հակասեմական կարգախոսներ վանկարկեն, սակայն խնդրում է չփակել մայրուղին։ Տելեգրամյան ալիքում հաղորդվել է նաև օդանավակայանի պարիսպը քանդելու փորձի մասին։