Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից առեւանգված մեր տղաներն են` Ալեն Սարգսյան, Լեւոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան: Երեքն էլ՝ մարզիկ։ Վահեի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում։
Ադրբեջանական զլմները գրում են, որ Լաչինի միջանցքում առևանգված արցախցի երեք երիտասարդները կմնան կալանքի տակ 10 օր, որից հետո կարտահանձնվեն Հայաստանին, բայց Արցախ վերադառնալու իրավունք չեն ունենա։
«7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել․ Ալենն օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահները մի քայլ անգամ չարեցին, որ թույլ չտան տանել նրան»- պատմել է ականատես ուսանողուհին: