Ռուսաստանի Կեմերովո քաղաքի ծերանոցում բռնված հրդեհի զոհերի թիվը հասել է 20-ի։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Վերջին տվյալներով զոհվել է 20 մարդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Եվս 7 մարդ անհետ կորած է համարվում։
Նշվում է, որ կացարանը գրեթե ամբողջությամբ այրվել է, իսկ երկրորդ հարկը, որտեղ մարդիկ են եղել, փլուզվել է։
Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ ծերանոցը պատկանում է տեղի հոգևոր հովիվներից մեկին։ «Իզվեստիա» թերթի հետ զրույցում նա ասել է, որ հաստատությունը գործում է երեք տարի և ոչ պաշտոնապես ընդունում է մարդկանց, ովքեր ապրելու տեղ չունեն։
Նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում Կեմերովոյի մարզում ստուգել բոլոր ծերանոցները, առաջին հերթին՝ մասնավորները։