Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետաքրքիր է, չէ՞։
Այսօր պայթեց «Պանդոռայի թղթեր» անունը ստացած միջազգային սկանդալը, որը բացահայտեց մի շարք ղեկավարների կոռուպցիոն և խիստ կասկածելի գործարքները։
Դե, դոսյեի մշտական և ամենաագահ «աստղերից» մեկը կրկին Հեյդար Ալիևն է։ Բայց նա միայնակ չէր։ Էլ Զելենսկի, էլ Թոնի Բլեռ, էլ Չեխիայի նախագահ ու էլի մի քանի տասնյակ «մեծամեծեր»։
Հայաստանի նախորդ և ոչ մի նախագահի անուն, կրկնում եմ, և ոչ մեկինը, հերթական համաշխարհային կոռուպցիոն սկանդալում չկա։
Հայաստանում ոչ մի նախորդ իշխանություն, բնավ, սուրբ և կատարյալ չէր։
Բայց ոչ մեկ թալանչի չի եղել։
Ուստի, ինչու միջազգային մակարդակի իրական թալանչի Ալիևը հաղթեց «ժողովրդավար» Նիկոլին. հարցի պատասխանը ոչ թե նախորդ 28, այլ վերջին 3 տարիների մեջ է»։