Մենք մեր գնահատականը տվել ենք, մեր նկատառումները գրավոր հայտնել ենք թե՛ դեսպանընկալ պետությանը, թե՛ այլ գործընկերներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է իրականացրել ԱԳՆ-ն՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանի կողմից հնչած սպառնալիքների առնչությամբ
«Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված, կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է։ Եղել է հրավեր, որն ընդունվել է»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական ներկայացուցիչներ էլ մասնակցում են ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումներին։
«Սա նորմալ է՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև հարաբերություններիկարգավորման գործընթաց է գնում և այս պահին՝ բավական դինամիկ»: