Ես ուզում եմ խոսել որպես մի ժողովրդի ժառանգ, որն իր պետականությունն է կորցրել. հայերի մեծ երկրի փոքր տարածքի վրա Հայաստանի Հանրապետություն ենք միասին կառուցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Մեր տարածքային ամբողջականությունը վտանգված է, իսկ մենք արտաքին թշնամուն թողած ներսում իրար հետեւից ենք ընկել: Սենց միասնականություն չի լինում:
Մենք խնդիր ունենք արտաքին թշնամու հետ: Եթե մենք վատ կառավարիչներ ենք, եկեք արտաքին թշնամու խնդիրը լուծենք, վերադարձեք մեզ, քննադատեք:
Ասոեւմ են՝ հայրենիքի էդ հատվածը իմն է, ես այնտեղ եմ ապրում: Հայրենիքի ամեն մի հատվածը ես եմ: Էս հողի համար արյուն է թափվել: Ես էս երկրի ծնունդն եմ, թող ոչ մեկը չասի՝ Սյունիքը իմն է, քոնը չի, թող ոչ մեկը չասի՝ Գեղարքունիքը իմն է, քոնը չի: Գեղարքունիքը ես եմ, Սյունիքը ես եմ, Լոռին ես եմ, Գյումրին ես եմ: Պետք չի տարանջատել: Հիմա ունենք արտաքին թշնամի ու ներսում իրար բաժանում ենք:
Վերադարձեք մեզ, բայց երբ որ արտաքին թշնամու խնդիրը լուծած կլինենք: Էս փոքր տարածքի վրա կարողացել ենք հայրենիք կռուցել, էս հայրենիքը պահպանել, պաշտպանել է պետք ամեն գնով: Երեք կմ են եկել, հետ են շպրտվելու ու գնալու, մենք նոր պատերա՞զմ ենք ուզում: Ինչի՞ ենք հրահրում, որ պետք է դրանց արագ սատկացնել: նուրբ ժամանակաշրջան ենք ապրում ու այս ժամանակաշրջանում միասնական ու սառնասիրտ գտնվենք»,-ասաց նա:
News.am