Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարևաններ են, և հարաբերությունների կարգավորման և զարգացման նոր էջ է բացվում։ Թուրքիան քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը. բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարոևր է ոչ միայն երկրների համար, այլև ամբողջ Հարավային Կովկասի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» սեմինարին մասնակցող Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալը։

«Եթե երկրների միջև խաղաղություն հաստատվի, այն կտարածվի ամբողջ աշխարհում, և եթե խաղաղություն կա աշխարհի որևէ հատվածում, այն կտարածվի նաև աշխարհի մեկ այլ հատվածում»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային՝  Ֆաթմա Աքսալը հույս հայտնեց, որ այն մի օր գուցե բացվի։

«Հույս ունենք, որ սահմանի բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ, փորձում ենք ավելացնել դեպի Թուրքիա ուղիղ չվերթների թիվը։ Այս պահին դեռևս երկխոսություններ են տեղի ունենում։ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և լավ հարաբերությունների հաստատումը երկուստեք շատ կարևոր է, և Հայաստանն ունի հնարավորություն հաստատելու խաղաղություն այդ երկրների հետ, բայց մենք չունենք որևէ պայման, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին երկխոսության գործընթաց է տեղի ունենում, և հուսով ենք՝ ամեն բան շուտով կլինի։ Բայց պայման չկա։

Մշտական խաղաղությունը կտարածվի, քանի որ, գիտեք, Ուկրաինայում, Գազայում պատերազմներ են, և Հայաստանը, Ադրբեջանն ու մեր տարածաշրջանը կարող են լինել լավ օրինակ մյուս երկրների համար»,- ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։

Հարցին՝ ինչպիսի՞ն է Թուրքիայի դիրքորոշումը ԱՄՆ-ի միջնորդությամբ ձևավորված Թրամփի ուղու նկատմամբ, և արդյուք Թուրքիայի համար ընդունելի է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, Ֆաթման Աքսալը պատասխանեց՝ այդ ուղին շատ կարևոր է առևտրի և լավ հարաբերությունների ամրապնդման համար։

«Ուղիները շատ կարևոր են։ Ես քաջալերում եմ. դա կարող է նպաստել երկրների միջև և՛ առևտրին, և՛ տնտեսական զարգացմանը։ Իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել այդ ուղիները, հակառակ դեպքում չէինք քաջալերի, քանի որ, ինչպես նշեցի, Թուրիքան ևս պատրաստվում է օգտվել այդ ամենից։ Միայն Հայաստանը չէ, որ օգուտ է քաղելու այս ապաշրջափակումից»,- ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։

Հաջորդ հարցին՝ ի՞նչ երեք կարևոր կետ է շահում Թուրիքան խաղաղության համաձայնագրի կնքումից և հայ-թուրքական սահմանի բացումից, Ֆաթման Աքսալը պատասխանեց՝ Թուրքիան արժևորում է ընձեռնված հնարավորությունը, որովհետև Հայաստանը և Թուրքիան օգուտ են քաղելու խաղաղությունից։
«Կարող եմ նշել տնտեսական օգուտը։ Թուրքիան ևս ունենալու է տնտեսական կապեր, ինչպես նաև առևտրի զարգացումը մեծ դեր է խաղալու այս գործում։ Թուրքիան նաև կարող է կապող կամուրջ լինել արևելքի ու արևմուտքի միջև, քանի որ Հայաստանը կարող է կապել Եվրոպային։ Թուրքիան կօգնի Հակաստանին, որպեսզի Եվրոպայի հետ կապն ավելի ուղիղ լինի։  Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Հայաստանը ճանապարհն անվանում «Թրամփի ուղի», այնինչ Ադրբեջանն ու Թուրքիան  անընդահատ օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Նաև հարց ուղղեցին թուրք պաշտոնյային՝ արդյոք սրանով Ադրբեջանը տարածքային պահանջներ չի ներկայացնում Հայաստանին։

«Ո՛չ, դա տարածքային պահանջ չէ։ Ոչ մեկ չի կորցնում խաղաղությունից, և ոչ ոք դեռ չի շահել պատերազմից, և մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները շատ կարևոր են։ Եկեք սպասենք և լինենք լավատես, որպեսզի երկրների միջև խաղաղություն հաստատենք։ Ես չեմ կարող շատ մանրմասներ նշել, քանի որ մանրմասներ չգիտենք։

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություններ են ընթանում, և եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին»,- ամփոփեց Ֆաթմա Աքսալը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես չեմ վիրավորել, չեմ ծեծել, նրանից ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ. Ավետիք Բաբայան

Հաջորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական