Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ շփումներ սկսելու նախադրյալներ չկան։ Այդ մասին այսօր, ըստ էության, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ վարչապետի ու ԱՄՆ պետքարտուղարի վերջին հեռախոսազրույցի մասին հայկական կողմիպաշտոնապես տարածված հաղորդագրության մեջ նշվել էր, որ քննարկվել են նաեւ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը։ Լրագրողի դիտարկմանը, արդյոք նման նախադրյալներ կան՝ փոխնախարարն ասել է. «Չէ, միշտ էլ քննարկվում է երկխոսության հնարավորության հարցը՝ լինի դա ԱՄՆ-ի հետ փոխգործակցության կամ այլ ֆորմատներով։ Այսինքն նոր էլեմենտ չկա այստեղ»։
Աղբյուր` Փաստինֆո